Հունիսի 18-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղի 7/44 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 11.53-ին դեպքի վայր մեկնած Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով բացվել է նշված բնակարանի դուռը։ Լոգարանում հայտնաբերվել է կախվելու միջոցով ինքնասպան եղած 28-ամյա Վահե Գյոզալյանի դին:
Վ. Գյոզալյանի դին հանձնվել է իրավապահ մարմիններին:


























