Հնդկաստանի կառավարությունն առաջարկում է խստացնել ճանապարհային անվտանգության կանոնները: Նոր օրինագծի նպատակն է կրճատել երկրում տեղի ունեցող վթարների թիվը: Այս մասին գրում է Times of India-ն:

Առաջարկվող միջոցներից է տուգանքների չափի ավելացումը, ճանապարհային պատահարի արդյունքում երեխա սպանելու համար նվազագույնը 7 տարի ժամկետով ազատազրկում սահմանելը, չափազանց արագ եւ անփույթ վարելու համար վարորդական իրավունքից զրկելը:

Հնդկաստանում տարեկան շուրջ 500 հազար ճանապարհա-տրանսպորտային պատահար է տեղի ունենում: Ըստ BBC-ի ռուսական ծառայության, դրանց արդյունքում միջինը 140 հազար մարդ է զոհվում: