Air France-ի անձնակազմերի մինչեւ 60% -ը սեպտեմբերի 15-ին մեկշաբաթյա գործադուլ է սկսում:
Ավիաընկերությունը հայտնում է, որ այս ընթացքում կիրականացվեն չվերթների 50% -ից ոչ ավելին:
Օդաչուները բողոքում են բյուջետային Transavia դուստր ձեռնարկության դեմ եւ պահանջում այդ փոխադրողի ամառային անձնակազմերի համար նույն պայմաններն ապահովել, որոնցով իրենք են աշխատում:
Ավիաընկերության ղեկավար Ֆրեդերիկ Գաժեն հայտնել է, որ գործադուլը ամեն օր Air France-ին 10-15 մլն եվրոյի վնաս կհասցնի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործադուլը, որն ավարտվելու է սեպտեմբերի 22-ին, կարող է ամենաերկարատեւը դառնալ Air France-ի համար՝ 1998 թ.-ից ի վեր:





























