Հանրապետության  հյուսիսային եւ արեւելյան շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով,  Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝  գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+21,

Տավուշում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+31,

Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+32,

Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+16 ցերեկը՝ +23+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+21,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+26: