Դուբայի իշխանությունները մտադիր են սոցցանցերում հատուկ էջեր բացել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան տպավորությունների մասին պատմել, սիրելի վայրերի, ռեստորանների եւ ժամանցային կենտրոնների լուսանկարները տեղադրել, պատմել օգտակար եւ հետաքրքիր ծառայությունների մասին: Քաղաքի բնակիչները կարող են նաեւ քաղաքում կյանքի բարելավմանն ուղղված առաջարկներ եւ իրենց գանգատները գրել, գրում է «Ալ-Բայան» թերթը:
ԱՄԷ-ի գործարար մայրաքաղաք Դուբայի կառավարիչ, շեյխ Մուհամեդ բեն Ռաշեդ ալ Մաքթումը որոշել է հանդես գալ նախաձեռնությամբ, որը կոչվում է «Երջանկությունը Դուբայում»: Սրանով քաղաքային իշխանությունները ցանկանում են պարզել՝ երջանիկ են արդյոք քաղաքացիները, հարմարավետ է արդյոք Դուբայում ապրելը, ինչն են հատկապես հավանում եւ որտեղ են սիրում ժամանակն անցկացնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս ակցիան կօգնի նաեւ շտկել թերությունները, բարելավել ծառայությունները եւ քաղաքացիների համար «Դուբային վայել երջանկություն» ապահովել:





























