Այսօր՝ սեպտեմբերի 17-ի երեկոյան, Հայաստան կժամանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք Ե. համաժողովին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջից:

«Սույն համաժողովին, նաեւ իրենց մասնակցությունը պիտի բերեն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդները եւ Ազգ. Իշխանության ներկայացուցիչները:

Սեպտեմբեր 19-ի առավոտյան, համաժողովի բացման նիստին, Վեհափառ Հայրապետը իր պատգամը կուղղի համաժողովին, եւ նույն օրն էլ պիտի վերադառնա Անթիլիասի Մայրավանք»,-ասված է հաղորդագրությունում: