ՄԱԿ-ի տվյալով՝ Երկրի 108 մլն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի, հայտնել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ բացառիկ հարցազրույցում:

«Ամբողջ աշխարհում հումանիտար օգնության կարիք ունի 108 մլն մարդ, եւ նրանց օգնելու համար հումանիտար կազմակերպություններին շուրջ  17,1 դոլար է հարկավոր»,- ասել է նա եւ նշել, որ վերջին տարիներին կազմակերպությունը գործ է ունենում «չափազանց լուրջ հումանիտար ճգնաժամերի հետ, որոնք բնութագրվում են բնակչության զանգվածային տեղափոխումներով»:

Բան Կի-Մունը հայտարարել է նաեւ, որ ֆինանսների սղությունը օգնություն ցուցաբերելու հարցում  միակ խնդիրը չէ: Ըստ նրա՝ հաճախ ստիպված են աշխատել խիստ վտանգավոր պայմաններում:

 «Նախորդ տարի  150 –ից ավելի հումանիտար աշխատակից էր սպանվել, ինչը ռեկորդային թիվ է»,- տեղեկացրել է Բան Կի-Մունը՝ հավելելով, որ 2013թ. եւս ռեկորդային էր հումանիտար կազմակերպության աշխատակիցների առեւանգման եւ վիրավորվելու առումով: