Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» իր ելույթը կսկսի երկրորդ փուլից:
«Փյունիկին» բաժին է հասել այս փուլում ամենաահեղ մրցակիցը` Բելգրադի «Պարտիզանը», որը երեք տարի անընդմեջ դառնում է Սերբիայի չեմպիոն: Առաջին հանդիպումը տեղի կունենա Բելգրադում, հուլիսի 13-ին կամ 14-ին:




























