Հարյուրավոր սիրիացիներ ժամանել են Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի սահմանի մոտ ՝ փրկվելով «Իսլամական պետության» գործողություններից: Սահմանապահները արցունքաբեր գազ եւ ջրցաններ են կիրառել փախստականների նկատմամբ, փոխանցում է տեղի հեռուստատեսությունը:

Ոստիկանությունը փախստականներին հայտնել է, որ չի կարող նրանց բոլորին Թուրքիա թողնել, որից հետո հարյուրավոր մարդիկ սկսել են քարեր նետել ուժայինների վրա:  Բողոքողներին հաջողվել է հետ մղել փշալարով պատված  սահմանից:

Հաղորդվում է, որ մի կին պայթել է ականի վրա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դրանից հետո ժանդարմները ցանկապատել են տարածքը՝ հանրապետությունում պատսպարվել ցանկացողների համար: Սահմանից այն կողմ են թողել միայն հարյուրավոր կանանց, ծերերի եւ երեխաների: Մնացած փախստականները մնում են Սիրիայի տարածքում, եւ ներկայումս նրանց սկսել են աստիճանաբար Թուրքիա թողնել: Նրանց մի մասը կբնակեցվի  վրանային քաղաքներում, մյուս մասն էլ կարող է ապրել բարեկամների կամ ծանոթների մոտ՝ սահմանամերձ քաղաքներում: