Հուլիսի 1-ին կմեկնարկի նոր ֆուտբոլային եվրագավաթային մրցաշրջանը: Հայաստանի ակումբներից առաջինը պայքարի մեջ կմտնեն «Բանանցն» ու «Ուլիսը»: Որակավորման առաջին փուլում Բանանցի մրցակիցը կլինի Կիպրոսի «Անորտոսիսը», իսկ Ուլիսը կմրցի Իսրայելի «Բնեյ-Յեգուդայի» հետ: «Միկան» ելույթը կսկսի երկրորդ փուլից: Մեր ակումբի մրցակիցը կլինի «Լուսիտանս» – «Ռաբոտնիչկի» զույգի հաղթողը: «Միկան» առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին մրցակցի հարկի տակ: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 22-ին:
Եվոպայի լիգա, 1-ին մրցափուլ
01.07.2010 «Անորտոսիս» – «Բանանց»
01.07.2010 «Ուլիս» – «Բնեյ Յեգուդա»
Պատասխան հանդիպումները տեղի կունենան հուլիսի 8-ին:




























