Սպունգ Բոբի մասին մուլտֆիլմերը երեխաներին խուլիգական արարքների են դրդում: Նման կարծիք է հայտնել Ղազախստանի Կրթության եւ գիտության նախարարության երեխաների իրավունքների պահպանության հանձնաժողովի նախագահ Զաբիրա Օրազալիեւան:
«Մուլտֆիլմում նա հարվածում է ինչ-որ հարեւանի եւ ուրախանում, նա նաեւ խուլիգանություն է անում: Հենց այդ խուլիգանական պահվածքն էլ մնում է երեխայի գիտակցության մեջ»,-Կրթության նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Tengrinews.kz կայքը:
Զաբիրա Օրազալիեւայի կարծիքով՝ ծնողները պետք է հետեւեն, որպեսզի իրենց երեխաները նման մուլտֆիլմեր չդիտեն, որոնք բացասական դաստիարակչական արդյունք են ունենում:





























