Շվեդ գիտնականներին հայտնի է դարձել տղամարդկանց երկարակեցության գաղտնիքը. Տղամարդկանց՝ սրտի նոպայից խուսափելու եւ կյանքը երկարացնելու համար բավարար է իրենց կենսակերպում 5 փոփոխություն մտցնեն:

Շվեդ հետազոտողները վստահեցնում են, որ տղամարդկանց մեծամասնությունը կարող են խուսափել ինֆարկներից՝ իրենց կենսակերպում ընդամենը 5 փոփոխություն կատարելով՝ հրաժարվել ծխելուց, նվազեցնել գարեջրի օգտագործումը, ոտքով քայլել կամ հեծանիվ վարել օրական 40 րոպե, շաբաթական գոնե մեկ ժամ ֆիզիկական աշխատանք կատարել, անցնել առողջ սննդակարգի:

Ստոկհոլմի Քարոլինյան ինստիտուտի գիտաշխատողները հետազոտություն են անցկացրել 45-79 տարեկան 21271 տղամարդկանց շրջանում, 11 տարիների ընթացքում, հաղորդում է Mail Online-ը:

Երկարամյա հետազոտությունից հետո գիտնականները վերլուծել են արդյունքները: Պարզվել է, որ հետեւելով իրենց կենսակերպում կատարված վերնշված փոփոխություններին, կարելի է  1/3-ով նվազեցնել ինֆարկտի զարգացման ռիսկը, իսկ բոլոր 5 փոփոխություններին հետեւելու դեպքում այն կարող է նվազեցվել 86 տոկոսով, հաղորդում է FederalPost-ը:

Պարզվել է, որ ծխելուց հրաժարվելը ինֆարկտի ռիսկը նվազեցնում է 36 տոկոսով, գարեջրի օգտագործումը նվազեցնելու դեպքում ինֆարկտի ռիսկը պակասում է 8 տոկոսով, քայլը կամ հեծանիվ վարելը՝ 7 տոկոսով: