Աճուրդով կվաճառվի այն բեմի հետնավարագույրը, որի վրա 1964թ.  ամերիկյան հեռուստատեսությամբ իր դեբյուտն է ցուցադրել Beatles-ը, հայտնում է Rolling Stone-ը:

Էդ Սալիվանի շոուի  ինտերիերի այդ հատվածը, ըստ կազմակերպիչների ակնկալիքների Լոս Անջելեսում  կվաճառվի  550 հազար դոլարով: Հետնավարագույրին կա Beatles-ի ինքնագիրը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Վաճառող Ուեյն Ջոնսոնը՝ Rockaway Records ստուդիայի սեփականատերը, կներկայացնի նաեւ Beatles-ի հետ կապված այլ լոտեր: Դրանց շարքում է Vee Jay Records ստուդիայի հետ խմբի առաջին ամերիկյան պայմանագիրը: