Չի կարելի վստահաբար ասել, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի Եվրասիական միություն մտնելու պայմանագիրը: Այս մասին սեպտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը ցույց տվեց, որ անընդհատ  մի շարք անակնկալներ էինք բախվում: «Չեմ կարող վստահ ասել, թե ինչ է մեզ սպասվում այս տեսանկյունից: Դա խոստումնալից կլիներ: Դա մշուշոտ խնդիր է», - նշել է Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հայտարարել էին, որ  ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակը պատրաստ է եւ ուղարկվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի կառավարություններ: Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել էր ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագիրն ստորագրելու վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Իսկ օգոստոսի 27-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում, տեղի կունենան բանակցություններ, որոնց շրջանակում  նախատեսվում է լուծել ԵՏՄ Հայաստանի եւ Ղրղըզստանի անդամակցության հարցը: