Դատարանը բավարարել է Ալմաթիի ղեկավարության հայցը՝ աղմկահարույց պաստառի վերաբերյալ, որը պատկերում է Պուշկինի հետ համբուրվող երգահան Կուրմանգազիին, եւ տուգանել է հեղինակներին 314 հազար տենգեով (շուրջ 70 հազար ռուբլի):
Դատարանի դահլիճում մանրազնին ուսումնասիրել են Ալմաթիի՝ կասկածելի համբավ ունեցող ակումբի ստեղծած պաստառը: Պաստառին ռուս մեծ բանաստեղծ Պուշկինը եւ ղազախ երգահան Կուրմանգազին պատկերված են համբուրվելիս, փոխանցում է НТВ-ն:
Ակումբի աշխատակիցները պարզաբանել են, որ պաստառը գովազդային է եւ ուղենիշ. ակումբը գտնվում է Կուրմանգազիի եւ Պուշկինի փողոցների հատման կետում: Պաստառը բրոնզե մեդալ է ստացել գովազդային մրցույթներից մեկում:
Պաստառը զայրացրել է կոմպոզիտոր Կուրմանգազիի թոռան զարմիկին, որը միացել է բողոքի ցույցին, եւ Պուշկինի ժառանգներից մեկին, որն այս արարքն անձնական վիրավորանք է համարել:
Սակայն ակումբի ներկայացուցիչները այժմ այլ հայցի են պատրաստվում: Ղազախստանի Կուրմանգազիի անվան ազգային կոնսերվատորիայի ուսանողները եւ դասախոսները սադրիչ պաստառի համար պահանջում են արդեն 33 միլիոն տենգե:




























