Մեծ Բրիտանիայի 26-ամյա բնակչուհին կառավարությունից պահանջել է հարկատուներից ավելի շատ գումար գանձել, քանի որ նրանք պետք է «օգնեն կնոջը դիետայի հարցում»:

Բրիգսը տառապում է ավելորդ քաշից եւ ցանկանում է կառավարությունից ավելի շատ գումար ստանալ՝ առողջ ապրելակերպ վարելու համար: Կինը միայնակ է մեծացնում իր 10-ամյա աղջկան եւ երկամյա որդուն: Տվյալ պահին նա տարբեր տղամարդկանցից 20 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում:

Կինը պատմել է, որ եթե նա ավելի շատ գումար ունենա, ապա հնարավորություն կունենա առավել թարմ սննդամթերք գնել եւ հաճախել սպորտդահլիճ: Նա վստահ է, որ նպաստի ավելացումը իրենով զբաղվելու համար համար լրացուցիչ ազդակ կինի, հաղորդում է NEWSru.com.-ը:

Կինն աշխատել չի կարող, քանի որ նա անհրաժեշտ է իր երեխաներին. աղջիկը տառապում է ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշով: