Սթենֆորդի համալսարանից պրոֆեսոր Ուոթեր Միշելն առաջարկել է կոտրված սրտերը բուժել ասպիրինով: Ամերիկացի հոգեբանը համարում է, որ քաղցրավենիքն ու միայնությունը նույնպես անհաջող հարաբերությունների համար տառապանքի դեմ պայքարի միջոց են հանդիսանում:
Միշելը խորհուրդ է տվել. «Որքան շատ ենք մտածում անհաջողության մասին, այնքան շատ ենք տխրում: Խնդիրներից խուսափելու համար մի քանի կոճակ ասպիրին ընդունեք, խմորեղեն կամ զեֆիր կերեք»: Սակայն, թե ինչու է գիտնակաները դժբախտ սիրահարներին խորհուրդ տալիս անցնել աղանդերին, չի նշվում, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Պրոֆեսորը խորհուրդ է տալիս չշփվել ընկերների հետ, քանի որ սիրային անհաջողության քննարկումը խորացնում է դեպրեսիան:




























