Վատիկանը Սիքստինյան կապելայում նոր սարքավորումներ է տեղադրել, որպեսզի բարելավի Միքելանջելոյի ստեղծագործության լուսավորությունը եւ խնայի էլեկտրաէներգիան, գրում է The Wall Street Journal-ը:
Վատիկանի թանգարանները աշխատանքների իրականացումը վստահել են գերմանական արտադրող Osram-ին: Պայմաններից մեկը գլուխգործոցների պահպանության ապահովումն է: Սարքավորումների փոխարինումը էներգասպառումը կկրճատի 60%-ով, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Սպասվում է, որ լոր լուսավորությամբ Սիքստինյան կապելան առաջինը կտեսնի Ֆրանցիսկոս պապը: Այցելուները նոր լուսավորության արդյունավետությունը կարող են գնահատել հոկտեմբերից:
WSJ-ի փոխանցմամբ, գնալով ավելի շատ թանգարաններ են անցնում լուսադիոդային համակարգի՝ էլեկտրաէներգիան խնայելու եւ ցուցանմուշների համար առավել լուսավորություն ապահովելու համար: Եվս մեկ առավելություն՝ լամպերի շահագործման երկարատեւությունը: Որոշ արվեստաբաններ, սակայն, այդ լույսը շատ սառը եւ գույներին ավելորդ պայծառություն հաղորդող են անվանում:




























