Իսպանական ոստիկանությունը եւ Ազգային գվարդիան դադարեցրել են Մարոկկոյից դեպի Իսպանիա հաշիշի մատակարարումներով զբաղվող հանցավոր կազմակերպության գործունեությունը, ուրբաթ հաղորդում է ABC թերթը:
Խմբավորման կենտրոնը գտնվում է Կադիս քաղաքում: Կալանավորվել է 40 մարդ, այդ թվում՝ խմբավորման առաջնորը: Եւս 27 մարդու կալանավորման հրաման է տրվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:



























