Ծովախեցգետինը գիշատչին համոզիչ դիմադրություն է ցույց տվել: Լուսանկարչին հաջողվել է նկարահանել փոքրիկ ծովախեցգետնին ու երիտասարդ առյուծին: Այդ մասին հաղորդում է Fedpost.ru:
Զիմբաբվեում գտնվող Այծքաղի այգում (Antelope Park) կորյունը, աղբյուրի համաձայն, մոտեցել է` ջուր խմելու եւ բախվել ոչ մեծ ծովախեցգետնի: Գիշատիչը փորձել է համտեսել է փոքրիկին, սակայն փոքրիկ կենդանին հմտորեն պաշտպանվել է:
«Մենք արգելոցում երեք ժամ շարունակ հետեւում էինք առյուծի արկածներին, - հիշում է Դեւիս Ջենիքսը: Կորյունը առաջին անգամ է տեսել այդ էակին ու կորցրել իրեն` չիմանալով ինչպես վարվել»:
«Շատ հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես է ծովախեցգետինը պաշտպանվում: Հենց առյուծը փորձում էր նրան մոտենալ, ծովախեցգետինը բռնում էր կամ նրա թաթը, կամ քիթը: Ի վերջո, գազանը, հրաժարվել է փորձել եւ մի կողմ է քաշվել»:
«Անկեղծ ասած, ես մտածեցի, որ ծովախեցգետինը փրկվելու շանսեր չունի. առյուծը կարող էր ընդամենը մեկ հարվածով պարզապես ուտել նրան: Սակայն ծովախեցգետնին հաջողվել է ոչ միայն փրկվել, այլ նաեւ մարտի դաշտից դուրս գալ առանց որեւէ քերծվածքի», - նշել է Ջենիքսը:



























