ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում դպրոցական ավտոբուսին վթարի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 15 մարդ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով NBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դպրոցական ավտոբուսը, որում եղել են սոֆթբոլի թիմի անդամները, բախվել է բեռնատարին: «Եկեք միասին աղոթենք մեր թիմի համար: Նրանց ավտոբուսը վթարի է ենթարկվել Օքլահոմայում»,-ասված է Facebook-ի դպրոցի պաշտոնական էջում:
Ներկայումս պարզվում են վթարի հանգամանքները:



























