Սիդնեյի օդանավակայանը տարհանել են տղամարդու պատճառով, որը, տարված լինելով iPad-ով, մտել էր օդանավակայանի արգելված գոտի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ տղամարդը մտնում երկրի խոշորագույն  Qantas ավիաընկերության չվերթների սպասարկման սրահ եւ, տարված լինելով iPad-ով, շրջանցում անվտանգության ծառայության անցակետը:

«Տղամարդը տարվել է իր  iPad-ով եւ ուշադրություն չի դարձրել՝ ուր է գնում»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը: