Համակարգային Shellshock սխալի պատճառով միլիոնավոր ցանցային սերվերներ վտանգի տակ են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Shellshock-ը, ըստ աղբյուրի, հաքերներին թույլ է տալիս կոտրած համակարգչում ցանկացած գործողություն կատարել:

«Ըստ մասնագետների՝ այսօրվա դրությամբ հազարավոր սերվերներ խոցելի են, հարյուրավորները օգտագործվել են սփամ տարածելու համար: Կոտրած համակարգիչների թիվը կարող է աճել, քանի որ ցանցում տարածվել է կոդը, որի օգնությամբ կարելի է դա անել», - նշում է աղբյուրը:

Shellshock-ը ցանցահեններին թույլ է տալիս միանալ զոհերի համակարգիչներին եւ կառավարել դրանք: