Ռումինական Blue Air ավիաընկերությանը պատկանող, Բուխարեստից Քյոլն թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Տիմիշոարա քաղաքում: Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավի սրահում հերմետիզացման հետ կապված խնդիրներ են առաջացել:

Ներկայումս օդանավը զննում են օդանավակայանի տեխնիկական ծառայությունների աշխատակիցները:

Նշենք, որ օդանավում գտնվող ուղեւորները Քյոլն են մեկնել այլ օդանավով: