Հանրապետական խմբակցությունը սեպտեմբերի 29-ին տապալել է «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնած արտահերթ նիստը:

Արտահերթ նիստին գրանցվել էին «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես խմբակցությունների 32 պատգամավորներ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով, անհրաժեշտ քվորում չի ապահովվել, սակայն պատգամավորները կարող են երեք ժամվա ընթացքում գրանցվել եւ ապահովել քվորումը:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, թե իրենց խմբակցությունը նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ նիստին: Նիստին պետք է քննարկվեր դատական ակտերի հարկադիր կատարման օրենքի փոփոխությունները: