Հնդկաստանում երկու գնացքների բախումից զոհվել է 12 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, փոխանցում է lenta.ru-ն։ http://lenta.ru/

Ըստ աղբյուրի` վթարը տեղի է ունեցել Գորաքհփուր քաղաքից ոչ հեռու, երբ  նույն ուղղությամբ ընդառաջ շարժվող գնացքները չեն հասցրել արգելակել: Դրա հետեւանքով երեք վագոն դուրս է եկել  ռելսերից եւ շրջվել:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը եւ բժիշկները: Փրկարարական  գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: