Մի շարք ուժգին ստորերկյա ցնցումներ, որոնց էպիկենտրոնում ցնցման ուժը կազմել է 6,6 բալ, ցնցել են Ճապոնիան։ Ինչպես հայտնում է BBC-ն, ազգային օդերեւութաբանական գործակալությունը Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան մասերում հնարավոր ցունամիի նախազգուշացում է հայտարարել։ Ստորերկյա ցնցումները զգացվում էին նաեւ Տոկիոյում։
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տվյալներով, կանգնեցվել է երկրի ամենաաշխույժ մայրուղին, միանգամից դադարեցրել են իրենց աշխատանքը երկու ատոմային կայանները Սիձուոկա պրեֆեկտությունում։
Ստորերկրյա հարվածի արդյունքում Տոկիոյում, ինչպես նաեւ Ճապոնիայի մայրաքաղաքից հարավ-արեւմուտք գտնվող Կանագավայի, Սիձուոկայի եւ Այտի պրեֆեկտություններում մոտավորապես 70 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ։



























