Տուլայի (Ռուսաստան) դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցական աղջիկը ոչ սթափ վիճակում ջարդուխուրդ է արել դպրոցը, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությանը:

Աղբյուրի տվյալներով՝ հարբած աղջիկը կոտրել է 18 ապակեպատ շրջանակ եւ դպրոցի մուտքի դուռը:

Դեպքի վայր ժամանած ոսիկանության աշխատակիցները ձերբակալել են աշակերտուհուն: Դպրոցականը անմիջապես խոստովանել իր մեղքը: Ներկայումս որոշվում է «Ուրիշի ունեցվածքի մտածված ոչնչացում կամ վնասում» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, անչափահասի մորը վարչական պատասխանատվության են ենթարկել: