Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել:  
Ըստ Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչության` ցունամիի վտանգ չկա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ` Իվատե պրեֆեկտուրայի հարեւանությամբ, իսկ օջախն ընկած է եղել 30 կմ խորությունում` ծովի հատակում: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Ճապոնիայի յոթ պրեֆեկտուրաների բնակիչները: 

Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը հոկտեմբերի 3-ին հայտնել է նաեւ, որ Ճապոնական կղզիախմբին է մոտենում արտակարգ ուժեղ փոթորիկ եւ կարող է երկրում վրա հասնել հոկտեմբերի 4-5-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: