«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում 7 տղամարդու եւ 3 կնոջ է գլխատել, որպեսզի վախեցնի տեղի բնակիչներին եւ նրանց ստիպի հրաժարվել իսլամիստ զինյալներին դիմադրությունից: Այս մասին տեղեկացնում է The Christian Post-ը:
«Չգիտեմ, թե նրանց ինչու են ձերբակալել եւ գլխատել: Դա հայտնի է միայն «Իսլամական պետության» զինյալներին: Նրանք փորձում են այդպիսով վախեցնել մարդկանց»,- հայտարարել է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» ղեկավար Ռամի Աբդելռահմանը:



























