«Հայաստանի Հանրապետությունում ռադիոսպորտի ֆեդերացիա» հասարակության կազմակերպության 6 ռադիոսիրող այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պարգեւատրվել են պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին NEWS.am-ին ասաց ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանը:

«Սեյրան Օհանյանի անունից Արկադի Տեր-Թադեւոսյանը «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով պարգեւատրել է Արման Հակոբջանյանին, Ռաֆիկ Վարդանյանին, Հայկ Սարոյանին, Սերգեյ Երեմյանին, Լեւոն Հարությունյանին եւ Ռոբերտ Գրիգորյանին: Նշեմ, որ մենք ռադիոկապի միջոցով մասնակցում ենք միջազգային մրցաշարերի եւ գրեթե միշտ հաղթանակներ տոնում, մեր գրաված ամենացածր մրցանակային տեղը երրորդն է եղել»,- ասաց Արման Բաբլոյանը:

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել ռադիոսպորտի ֆեդերացիայի ընդլայնված ժողովի ժամանակ: Ի դեպ, նիստին Արման Բաբլոյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահ՝ 2 տարի ժամկետով:

Նշենք, որ ռադիոսպորտի ֆեդերացիան հիմնադրվել է 1993թ.-ին: