Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Բաքու կատարելիք այցի շրջանակներում ադրբեջանցի պաշտոնյաների հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
Սեմնեբիի այցը կտեւի հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը, հայտնում է ադրբեջանական Trend-ը։
Նշենք, որ Սեմնեբին եղել էր Հայստանում եւ ադրեջանական զինված հարձակումն անվանել միջադեպ, որը կարող է բերել շփման գծում վիճակի ապակայունացման։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ԼՂՀ տարածք էր ներխուժել հունիսի 18-ին։ Մարտի արդյունքում զոհվել էր 4 հայ զինվոր, վիրավորվել էին եւս 4-ը։ Ադրբեջանցիները նահանջել էին՝ թողնելով մեկ զոհ։




























