Օդեսայում հոկտեմբերի 5-ին աղբամանում գլխատված մարդու մարմին են հայտնաբերել՝ առանց վերջույթների: Այս մասին հաղորդում է «MIGnews»-ը՝ վկայակոչելով Օդեսայի մարզում Ուկրաինայի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը:
Աղբյուրի համաձայն՝ մարմինը հայտնաբերել են քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները, Պրիմորսկի շրջանում տարածքը մաքրելու ժամանակ:
«Մարմինը հայտնաբերել են աղբամանում: Այս պահին օպերատիվ-քննչական գործողություններ են անցկացվում, մարմինը զրկված է գլխից ու վերջույթներից»,- նշվում է հաղորդագրության մեջ:



























