Կամերունցիների եւ հոլանդացիների հանդիպումն այս առաջնությունում կլինի առաջինը, որ ոչինչ չի որոշում: Ինչ հաշվով էլ ավարտվի այս խաղը, միեւնույնն է, Հոլանդիան արդեն ապահովել է տեղը 1/8-րդ րդ եզրափակիչում, իսկ Կամերունն էլ երկու պարտություններից հետո կորցրել է նույնիսկ տեսական շանսերը:
Հանդիպման միակ հարցն այն է, թե դուրս կգա խաղադաշտ Արյեն Ռոբենը, թե ոչ: Վճռական ահնդիպումներից առաջ, ապաքինված ֆուտբոլիստի համար խաղային պրակտիկան շատ պետք կգա:
Բուքմեքերների կանխատեսումը` Կամերունի հաղթանակ` 4.5, ոչ ոքի` 3.4, Նիդերլանդների հաղթանակ` 1.77:
| E խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Նիդերլանդներ | 2 | 2 | 0 |
0 | 3-0 | 6 |
| Ճապոնիա |
2 |
1 | 0 |
1 | 1-1 | 3 |
| Դանիա | 2 |
1 | 0 |
1 | 2-3 | 3 |
| Կամերուն |
2 |
0 | 0 |
2 | 1-3 | 0 |



























