E խմբում երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Դանիայի եւ Ճապոնիայի հավաքականները: Դանիացիներին անհրաժեշտ է միայն հաղթանակ, իսկ ճապոնացիներին նաեւ ոչ ոքին բավարար կլինի:

Հոլանդիայից կրած 0:2 հաշվով պարտությունից հետո, դանիացիները Կամերունի հետ խաղում հաղթանակի հասնելու կամք դրսեւորեցին եւ, պարտվելով հանդիպման ընթացքում, ի վերջո, կարողացան երեք միավոր վաստակել:

Ճապոնիան մեկնարկային խաղում նվազագույն հաշվով հաղթեց Կամերունին, այնուհետեւ դարձյալ նվազագույն հաշվով պարտվեց Հոլանդիային: Հենց այդ 0:1 հաշվի շնորհիվ Ճապոնիան ավելի լավ իրավիճակում է, քան Դանիան:

Բուքմեքերների կանխատեսումը. Դանիայի հաղթանակ` 2.10, ոչ ոքի` 3.20, Ճապոնիայի հաղթանակ` 3.40:

E խումբ Խ Հ
Ո
Պ
Գ
Մ
Նիդերլանդներ 2 2 0
0 3-0 6
Ճապոնիա
2
1 0
1 1-1 3
Դանիա  2
1 0
1 2-3 3
Կամերուն
2
0 0
2 1-3 0