F խումբ, 3-րդ տուր

24 հունիսի, Յոհաննեսբուրգ, Էլլիս Պարկ ստադիոն

Մրցավար` Հովարդ Ուեբ (Անգլլիա)

Վիտեկ 25, 73 (1:0, 2:0), Դի Նատալե 81(2:1), Կոպունել, 89 (3:1), Կվալյարելա, 90+2 (3:2)

Աշխարհի փոխչեմպիոն ֆրանսիացիներից հետո աշխարհի առաջնությանը հրաժեշտ տվեց նաեւ աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը: Մարչելո Լիպին գլուխը հուսալքված բռնելուց բացի այս խաղում որեւէ բան հորինել չկարողացավ: Իտալացիներին բնորոշ իներտ եւ խաղը քանդող ոճն այս անգամ բացարձակ ձախողում ունեցավ:

Իսկ Սլովակիայի հավաքականը, որը երկու տուրերից հետո եզրափակում էր խմբի մրցաշարային աղյուսակը, բարձրացավ երկրորդ հորիզոնական եւ կխաղա 1/8-րդ եզրափակիչում: Իսկ իտալացիները հայտնվեցին վերջին տեղում` առաջ թողնելով նույնիսկ նորզելանդացիներին, որոնք զուգահեռ խաղում ոչ ոքի` 0:0 խաղացին Պարագվայի հետ: Սլովակիայի հավաքականն առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը եւ ահա այսպիսի մեծ հաջողություն:

Հանդիպման հերոսը դարձավ Սլովակիայի հավաքականի եւ թուրքական «Անկարագյուջուի» հարձակվող Ռոբերտ Վիտեկը: Նա հանդիպման հաշիվը բացեց 25-րդ րոպեին, իսկ 73-րդ րոպեին կրկնապատկեց: Իտալացիները Անտոնիո Դի Նատալեի գոլի շնորհիվ կրճատեցին տարբերությունը, բայց ժամանակ արդեն չկար: Դի Նատալեն մեկ անգամ էլ գրավեց Սլովակիայի դարպասը, սակայն խաղից դուրս վիճակում էր: Ավելացված ժամանակում էլ հաջողության հասավ Կվալյարելան` 3:2 եւ վերջ Սլովակիան 1/8-րդ եզրափակիչում է:

Իսկ հանդիպման հերոս Ռոբերտ Վիտեկը ռմբարկուների ցուցակում երեք գոլերով հավասարվեց արգենտինացի Գոնսալո Իգուաինին:

F խումբ
Խ
Հ
Ո
Պ
Գ Մ
 Պարագվայ 3
1
2
0
3-1
5
 Սլովակիա
3
1
1
1
4-5
4
 Նոր Զելանդիա 3
0
3
0
2-2
3
 Իտալիա 3
0
2
1
4-5
2