Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա մասնակցելու է Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:




























