Е խումբ, 3-րդ տուր

24 հունիսի, Ռուստենբուրգ, Ռոյալ Բաֆոկեն ստադիոն

Մրցավար` Ջերոմ Դեմոն (ՀԱՀ)

Հոնդա, 17 (0:1), Էնդո, 30 (0:2), Թոմասոն, 81 (1:2) Օկազակի, 87 (1:3)

Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամոդոյի ներկայությամբ այդ երկրի հավաքականը վճռական խաղում առավելության հասավ դանիացիների նկատմամբ եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կմրցի Պարագվայի ֆուտբոլիստների հետ:

Արդեն առաջին խաղակեսում ճապոնացիները ձեռք բերեցին երկու գնդակի առավելություն` երկու անգամ հաջող իրացնելով ստանդարտները: Երկու դեպքում էլ անհաշվենկատ պատ կազմեց Դանիայի հավաքականի դարպասապահ Սյորենսենը: 17-րդ րոպեին Հոնդան տուգանայինից գնդակն ուղարկեց իրենից հեռավոր անկյունը: 30-րդ րոպեին Էնդոն մրցակցի դարպասը գրավեց դարձյալ տուգանայինից եւ դարձյալ հեռավոր անկյունը:

Հանդիպման ավարտին դանիացիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որը կրկնահարվածով իրացրեց Յոն Դալ Թոմասոնը:

Ավելին անել Դանիան չհասցրեց եւ հրաժեշտ տվեց առաջնությանը: Բացի այդ, 87-րդ րոպեին Օկազակին վերադարձրեց ճապոնացիներին երկու գնդակի առավելությունը:

 

E խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Նիդերլանդներ 3
3
0 0 5-1 9
Ճապոնիա 3
2
0
1
4-2 6
Դանիա 3 1
0
2
3-6 3
Կամերուն 3
0 0 3
2-5 0