Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում հունիսի 24-ին վերջապես 70:68 հաշվով ավարտվել է թենիսի պատմության մեջ ամենաերկար ընթացող խաղի 5-րդ սեթը` հօգուտ ամերիկացի Ջոն Այզների:

Ամերիկացի Այզների եւ ֆրանսիացի Նիկոլա Մայուի մրցամարտը ընդհանուր առմամբ տեւել է 11 ժամ 5 րոպե: Վերջնական արդյունքն է 6:4, 3:6, 6:7 (7:9), 7:6 (7:3), 70:68, հօգուտ ամերիկացու:

Նրան է պատկանում նաեւ մեկ խաղում էյսերի քանակով ռեկորդը` 112:

Միասին վերցրած՝ թենիսիստները այս խաղում 215 անգամ գնդակի նետում են կատարել: