Աֆրիկյան թիմերն առաջին անգամ աֆրիկյան մայրցամաքում անցկացվող աշխարհի առաջնությունում ձախողվեցին: Գանայից բացի որեւէ այլ թիմ 1/8-րդ եզրափակիչ դուրս գալ չկարողացավ: Մեծ սպասելիքներ կային Նիգերիայից եւ Կամերունից, բայց դրանք չարդարացան: Իսկ իվուարցիներն էլ բրազիլացիների եւ պորտուգալացիների հետ հավասար պայքար տանել չկարողացան:

Այսօր` հունիսի 25-ին Կոտ դ’Իվուարի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հյուսիսկորեացիների հետ: Խմբից դուրս գալու համար աֆրիկացիներին անհրաժեշտ է հաղթել շատ խոշոր հաշվով եւ հուսալ, որ Բրազիլիան էլ խոշոր հաշվով պարտության կմատնի Պորտուգալիային: Կոտ դ’Իվուարը պետք է այնպիսի հաշվով հաղթի, որպեսզի շրջանցի Պորտուգալիային: Իսկ պորտուգալացիների գնդակների տարբերությունը +7 է:

Բուքմեյքերների կանխատեսումը. ԿԺԴՀ-ի հաղթանակ` 9,0, ոչ ոքի` 4,7, Կոտ դ’Իվուարի հաղթանակ` 1,32

G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Բրազիլիա 2 2 0 0 5-2 6
Պորտուգալիա 2 1 1 0 7-0 4
Կոտ դ’Իվուար 2 0 1 1 1-3 1
ԿԺԴՀ 2 0 0 2 1-9 0