1/8-րդ եզրափակիչի վերջին մասնակիցները հայտնի կդառնան H խմբում: Կմրցեն Իսպանիա-Չիլի եւ Շվեյցարիա-Հոնդուրաս զույգերը: Չիլիի հավաքականը կարող է դառնալ աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմը, որը վեց միավորով չի հաղթահարի խմբային արգելքը: Դա կարող է տեղի ունենալ, եթե չիլիացիները պարտվեն Իսպանիային, իսկ Շվեյցարիան էլ հաղթի Հոնդուրասին երկու գնդակի առավելությամբ:

Թեեւ Չիլիի հավաքականը երկու հաղթանակից հետո խմբի առաջատարն է, սակայն հենց նրա շանսերն են ամենափոքրը: Իսպանիայի եւ Շվեյցարիայի հաղթանակը մրցակիցների նկատմամբ ավելի հավանական է թվում: Այդ դեպքում պայքարը կշարունակեն եվրոպական թիմերը: Չիլիացիներին կբավարարի ոչ ոքին, որը սակայն իսպանացիներին կարող է դուրս թողնել առաջնությունից:

Բուքմեքերների կանխատեսումը. Չիլիի հաղթանակ` 7.30, ոչ ոքի` 4.15, Իսպանիայի հաղթանակ` 1.42:

H խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Չիլի 2 2 0 0 2-0 6
Իսպանիա 2 1 0 1 2-1 3
Շվեյցարիա 2 1 0 1 1-1 3
Հոնդուրաս 2 0 0 2 0-3 0