Վերջին տուրից առաջ եւ Շվեյցարիան, եւ Հոնդուրասը պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները: Բայց, եթե լատինաամերիկացիների համար այդ շանսերը տեսական են, ապա ալպիացիները լիարժեք պայքար են մղում Իսպանիայի եւ Չիլիի հետ: 1/8-րդ եզրափակիչում տեղն ապահովելու համար Հիցֆելդի թիմին անհրաժեշտ է հաղթել երկու գնդակի առավելությամբ:

Եթե զուգահեռ խաղում հաղթի Չիլին կամ գրանցվի ոչ ոքի, ապա աշխարհի առաջնությունից կզրկվեց Եվրոպայի չեմպիոն իսպանացիները: Դել Բոսկեի թիմի հաղթանակի դեպքում Շվեյցարիան միավորներով կհավասարվի Չիլիին եւ այդ դեպքում երկրորդ ուղեգրի հարցը կլուծվի գնդակների տարբերությամբ:

Բուքմեյքերների կանխատեսումը. Շվեյցարիայի հաղթանակ` 1.43, ոչ ոքի` 4.2, Հոնդուրասի հաղթանակ` 6.9:

 

H խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Չիլի 2 2 0 0 2-0 6
Իսպանիա 2 1 0 1 2-1 3
Շվեյցարիա 2 1 0 1 1-1 3
Հոնդուրաս 2 0 0 2 0-3 0