Մարտաֆիլմեր դիտելը հանգեցնում է ավելորդ քաշի: Նման եզրակացության են եկել ամերիկացի մասնագետները:
Գիտնականների կարծիքով՝ սուր սյուժե ունեցող ֆիլմերի դիտումը բացում է ախորժակը եւ նպաստում ավելորդ քաշի ավելացմանը: Որքան կլանված է մարդը նայում էկրանին, այնքան շատ է ուտում, հաղորդում է «ԱիՖ»-ը:
Այսպիսով՝ ամերիկացի բժիշկների եզրակացությունների համաձայն, մարտաֆիլմերի սիրահարների գիրանալու շանսերն ավելի մեծ են:




























