G խումբ, 3-րդ տուր

25 հունիսի, Դուրբան, Մոզես Մաբիդա ստադիոն

Մրցավար` Բենիտո Արչունդիա (Մեքսիկա)

Երկու թիմերին էլ այս խաղում լիովին բավարարում էր ոչ ոքի արդյունքը: Խաղի ընթացքը կարող էր եւ թողնել արժանի պայքարի տպավորություն, եղան բախումներ, խախտումներ, անկումներ, բայց Բրազիլիայի եւ Պորտուգալիայի հավաքականների բարձրակարգ վարպետները մեծ հաշվով խաղացին հենց ոչ ոքի արդյունքի համար: Հանդիպման հաշիվը չբացվեց: Բրազիլացիները 1/8-րդ եզրափակիչ դուրս եկան առաջին տեղից, իսկ պորտուգալացիները` երկրորդ: Կոտ դ’Իվուարի հավաքականի հաղթանակը ԿԺԴՀ-ի նկատմամբ արդեն ոչ մի նշանակություն չուներ:

G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Բրազիլիա 3 2 0 0 5-2 6
Պորտուգալիա 3 1 2 0 7-0 5
Կոտ դ’Իվուար 3 1 1 1 4-3 4
ԿԺԴՀ 
3 0 0 3 1-12 0