Իրանի արեւմուտքում տեղի է ունեցել երկրաշարժ 6 մագնիտուդ ուժգնությամբ: Այդ մասին հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը(USGS):
Ցնցման էպիկենտրոնը, նշում է աղբյուրը, գտնվել է Դեզֆուլ քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը՝ 36.7 կմ խորության վրա:
Իր հերթին Լուրերի դաշնային գործակալությունը հաղորդում է, որ լուրջ վնասվածք ստացել է չորս մարդ: Այս պահին զոհեր չկան:
Իրանում վերջին հզոր երկրաշարժը, հիշեցնում է աղբյուրը, գրանցվել է օգոստոսի 18-ին, որի հետեւանքով տուժել էր 250 մարդ:



























