Huawei ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին ութմիջուկանի  LT Cat6 սմարթֆոնի վաճառքը Ռուսաստանում սկսելու մասին, որը կարող է տվյալներ ընդունել  մինչեւ 300 մբթ/վայրկյանում, գրում է «Ֆերան»:

Աղբյուրը նշում է, որ սմարթֆոնի Honor 6 HiSilicon Kirin 920 ութմիջուկանի պրոցեսորը բաղկացած է A15 չորս միջուկից՝ 1,7 գՀց հաճախականությամբ եւ չորս A7միջուկից՝  1,3 գՀց հաճախականությամբ:

Նոր սմարթֆոնն աշխատում է Android 4.4.2 օպերացիոն համակարգով, հագեցած է 3100 մԱ/ժ մարտկոցով: Հինգ դյույմանոց սենսորային էկրանը՝  Full HD թողունակությամբ, զբաղեցնում է սմարթֆոնի մակերեսի 75,7%-ը: Սարքը կշռում է 135 գ:

13 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկը թույլ է տալիս լուսանկարել նույնիսկ թույլ լուսավորության դեպքում, իսկ դիմային տեսախցիկն ունի 5 մեգապիքսել, այն հնարավորություն է տալիս պանորամային սելֆիներ կատարել:

Աղբյուրը նշում է, որ Huawei Honor 6 սմարթֆոնը Ռուսաստանում հասանելի է սեւ եւ սպիտակ գույներով, 16 990 ռուբլի արժեքով: