Չինաստանը Հայնան կղզում ավարտին է հասցրել տիեզերակայանի շինարարությունը, հաղորդում է «Պրոնեդրան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 4-րդ տիեզերակայանի կառուցումը տեւել է շուրջ 5 տարի: Հանրապետության իշխանությունները ծրագրում են նոր օբյեկտն օգտագործել ծանր հռթիռակիրենրի գործարկման նպատակով:

«Չանժեն-5» ծանր հրթիռակրի առաջին գործարկումը տեղի կունենա հենց նոր տիեզերակայանի տարածքից, որ այսօր համարվում է Չինաստանի ամենաբարձր տեխնոլոգիական տիեզերակայանը:

Վենչան տիեզերակայանը կօգտագործվի ոչ միայն արբանյակների գործարկման, այլ նաեւ լուսնային ծրագրերի իրացման նպատակով: