Apple ընկերությունը ներկայացրել է հզոր iPad air 2 եւ iPad mini 3 հզոր պլանշետներ եւ iMac համակարգիչ՝ ռեկորդային թողունակությամբ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Աղբյուրը հստակեցնում է, որ iPad Air 2-ը նախորդ մոդելի համեմատ ավելի բարակ է՝  6,1 մմ, իսկ զանգվածը՝ 450 գրամ: Պլանշետի էկրանն ունի բարձր ցայտագունություն, նաեւ՝ առավել վառ ու հագեցած գույներ: Բացի դրանից, պլանշետն ունի A8X հզոր պրոցեսոր եւ  Wi-Fi՝ մինչեւ 866 մբ/վայրկյան արագությամբ:

Թերթը նշում է, որ iPad mini 3-ն աննշան փոփոխություն է կրել. գլխավոր նորույթը Touch ID սենսորն է:

Երկու նոր պլանշետներն էլ  տրամադրվում են  iOS 8.1-ով՝ համալրված Continuity տեխնոլոգիայով, որը թույլ է  տալիս Apple –ի բոլոր սարքերին միասին աշխատել: Օրինակ՝ օգտվողը կարող է սկսել աշխատել iPhone-ով, իսկ հետո  շարունակել  ՝ Mac-ով, կամ էլ հեռախոսազանգ կատարել iPad-ով՝ օգտագործելով նույն համակարգին միացված սմարթֆոնը:

iPad Air 2-ի փոքր մոդելի արժեքը Ռուսաստանում կկազմի շուրջ 600 դոլար, առավել զարգացած տարբերակը կարժենա 1000 դոլար: 

Նոր սերնդի 27-դյույմանոց iMac-ն ունի 5120x2880 պիքսել թողունակությամբ էկրան: Այն ունի ավելի հզոր Intel Core i7 պրոցեսոր՝ 4 գՀց հաճախականությամբ, համալրված է Fusion Drive-ով եւ Thunderbolt 2-ով: