42-ամյա Փիթեր Լլոյդը տառապում է ալերգիայի հազվագյուտ տեսակով՝ այսպես կոչված էլեկտրամագնիսական հիպերզգայունությամբ, հաղորդում է «Mirror»-ը:
Տղամարդը ոչ մի էլեկտրական սարքավորումից չի օգտվում, ներառյալ՝ հեռուստացույց, համակարգիչ եւ բջջային հեռախոս: Նա նաեւ չի օգտվում ջեռուցման կամ լուսավորման համար նախատեսված էլեկտրական սարքերից: Բացի այդ, Փիթերը գործնականում տնից դուրս չի գալիս, քանի որ մեծ է wifi ազդանշանի տակ ընկնելու հավանականությունը: Նրա բոլոր ընկերները հյուր գնալիս ստիպված են դրսում թողնել իրենց բջջայիններն եւ ժամացույցները:
Ազատ ժամանակը սպանելու համար, Փիթերը կարդում է: Երբ մթնում է, նա կարդում է օրգանական մոմի լույսի տակ: Տղամարդը միջինում նա տարեկան 100 գիրք է կարդում:
Նախքան հիվանդությունը Փիթերն աշխատել է ՝որպես ֆիթնեսի անձնական մարզիչ:
Իմիջիայլոց, տղամարդն ինքն է կատարել իր ախտորոշումը, «New Scientist» եւ «Scientific American» ամսագրերում էլեկտրամասգնիսական հիպերզգայունության մասին մի շարք հոդվածներ կարդալուց հետո:




























