Դիզայներական եւ ստեղծարար ծրագրային ապահովման խոշորագույն մշակող AutoDesk-ը իր Sketchbook-ը փոխարինել է նույն անունով բջջային հավելվածով: Անվճար ծրագիրն օգտագործում է էկրանի ամբողջ տարածությունը եւ նկարելու համար լայն հնարավորություններ է ընձեռում:

Հավելվածում օգտատերերը կարող են ստեղծել սեփական վրձինները, փոխել շառավիղը, թափանցելիությունը, հաղորդում է Vesti.ru-ն:

AutoDesk-ումխոստանում են մոտակա ամիսների ընթացքում SketchBook-ի մեջ մեծ քանակության նոր գործառույթներ ներառել:

Հավելվածը Google Play-ում եւ App Store-ում անվճար է: